Մատչելիության հղումներ

Հոմսում հայտնաբերվել են 34 ցուցարարների դիակներ


Սիրիայի Հոմս քաղաքում հայտնաբերվել է հակակառավարական բողոքի ակցիայի մասնակիցների 34 դիակ:

Նախօրեին ցուցարարներին անհայտ ուղղությամբ էին տարել նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ «Շաբիհ» անունը կրող ոստիկանական ստորաբաժանման աշխատակիցները:

Սպանվածների դիերը ի ցույց են դրվել ալ-Զահրա թաղամասի հրապարակում. տվյալ թաղամասի բնակիչները հիմնականում Ասադի կողմնակիցներն են։

Սպանված ցուցարարների մասին տեղեկացրել են Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող իրավապաշտպան կենտրոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG