Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին


Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Թեհրանում իրենց դեսպանատան աշխատակիցներին տարհանելու մասին։

Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած տնտեսական պատժամիջոցների դեմ բողոքող ցուցարարները երեկ «մահ Անգլիային» կոչերով հարձակվել էին Թեհրանում Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության շենքերի վրա, պոկել բրիտանական դրոշը, այրել, փոխարենը կախել Իրանի դրոշը, այնուհետեւ քարեր էին նետել, կոտրել շենքերի ապակիները:

Կատարվածը դատապարտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը:

Իրանի արտգործնախարարությունը տեղի ունեցածի համար ափսոսանք է հայտնել։

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Իրանի հետ կապված հարցերը այսուհետ համակարգելու է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG