Սելեկտիվ աբորտների աճը մտահոգում է փորձագետներին
Միջազգային կառույցները աշխարհի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանին, կոչ են անում ուսումնասիրել ծնվող երեխաների սեռերի անհավասար համամասնության պատճառները: Կարծիք կա, որ այդ երկրներում հաճախակիացել են այն դեպքերը, երբ ծնողները դիմում են հղիության արհեստական ընդհատման, միայն այն պատճառով, որ երեխան իգական սեռի է: