Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Բակոնսկիի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ գիտատեխնիկական ոլորտներում գործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդատվությունների եւ փոխայցելությունների անցկացումը, ապակենտրոնացված համագործակցության խթանումը:
Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ համայնքի եւ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:
Քննարկվել են Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ռումինիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի քայլերը Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում:
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: