Մատչելիության հղումներ

Արարատի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին երեկ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար` Քրեական օրենսգրքի 308-րդ եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են նաեւ, որ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածների տվյալ մասերով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, ամենախիստը` չորս տարվա ազատազրկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG