Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին
ՀՀ Ազգային ժողովը այսօր քվեների 76 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նախագծի հեղինակը կոալիցիան է: «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության 4 առաջարկներից միայն մեկն է ընդունվել: Դաշնակցությունը դեմ է քվեարկել նախագծին: