Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Վալանս քաղաքում բացվել է Ազնավուրի անվան զբոսայգի


Անցած շաբաթավերջին Ֆրանսիայի Վալանս քաղաքում Շառլ Ազնավուրի ներկայությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնիեի անվան զբոսայգի:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողությանը մասնակցել են Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի պատգամավորներ եւ սենատորներ, բազմաթիվ արվեստի գործիչներ, Ազնավուրի հազարավոր երկրպագուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Վալանսի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ազնավուրին, որ համաձայնություն է տվել իր անունով զբոսայգի կոչելու Վալանսում, եւ նշել է, որ իր քաղաքի համար դա մեծ պատիվ է:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանի դեսպանը եւ ֆրանսահայ կինոդերասան Ժակի Ներսեսյանը:

Ներկաներն այցելել են նաեւ Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն, որից ոչ հեռու գտնվում է նորաբաց զբոսայգին:

Վալանսի բնակչության 10 տոկոսը ծագումով հայեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG