Մատչելիության հղումներ

Մարոկոյում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ, կան վիրավորներ


Մարոկոյի Կասաբլանկա քաղաքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, երբ ոստիկանությունը մահակներ է կիրառել բարեփոխումների պահանջով կիրակի օրը փողոց դուրս եկած հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար:

Բողոքի մասնակիցներից մեկը «Ռոյթերզ» գործակալությանն ասել է, թե իրենք խաղաղ ցույց էին անցկացնում եւ չեն հասկանում ոստիկանների միջամտության պատճառը:

Մարոկոյի թագավոր Մոհամեդը անցած շաբաթ հայտարարել է, որ նոր հանձնաժողով է ձեւավորել սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստելու համար, ինչը հնարավորություն կտա մեծացնել ընտրովի պաշտոնյաների լիազորությունները, ապահովել նրանց պատասխանատվության մեխանիզմները եւ օրենսդրական անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG