Ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքի նոր կարգ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության համաձայն, մարտի 26-ին կայանալիք ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպման տոմսերի վաճառքի ժամանակ մեկ անձին տրվելու է ոչ ավելի, քան 4 տոմս: «Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է», - նշված է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ: