Ընդդիմության ակտիվիստները բերման են ենթարկվել
Փետրվարի 24-ի երեկոյան Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող 10 երիտասարդներ, այդ թվում 3 աղջիկներ: Մի քանի ժամից նրանց տարել են նարկոլագիական դիսպանսեր, որից հետո ազատ արձակել.