Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել»


2010 թվականին Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է: Այդ մասին այսօր ասել է ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել, կարեւոր էր Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, «Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի», «Կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի» ընդունումը», - միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Արթուր Բաղդասարյանը` ընդգծելով «Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի», «Ուսումնական ռազմական դոկտրինի», «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կատարելագործման» ազգային ծրագրի մշակման աշխատանքների արագացման անհրաժեշտությունը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` հանձնաժողովի անդամներն առաջարկություններ են ներկայացրել Հայաստան - ՆԱՏՕ 2011-2012 թվականների Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ:

Նիստում որոշվել է մինչեւ փետրվարի վերջ ավարտել փաստաթղթի մշակման աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG