Մատչելիության հղումներ

Թուրքիայի Հայոց պատրիարքական փոխանորդը` Հայաստանի ներկայացուցչությունում


Այսօր Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի մշտական ներկայացուցչություն է այցելել Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանգամանալից զրույց է ունեցել ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվել է Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս շարունակել հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG