Մատչելիության հղումներ

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատ կկառուցի


Հունաստանը մտադիր է Թուրքիայի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատ կառուցել՝ անօրինական միգրանտների հոսքը կասեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով նախարար Խրիստոս Պապոուղիսը։

Վերջինիս խոսքով, անցած 2010 թվականի ընթացքում ամեն օր Թուրքիայից Հունաստան է անցել շուրջ 200 անօրինական ներգաղթյալ՝ հիմնականում Աֆղանստանի, Ալժիրի, Պակիստանի, Սոմալիի եւ Իրաքի քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG