Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կարեւորող բանաձեւեր


Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Մասնավորապես, Գլխավոր ասամբլեան, ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձեւը, վերահաստատում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Նյու Յորքում օրերս ընդունված մեկ այլ բանաձեւ առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, որում Գլխավոր ասամբլեան խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունը`ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսին են` միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:

Վերը նշված բանաձեւերի ընդունմանը ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում նախորդել են քննարկումներ, որոնց ի թիվս ՄԱԿ-ի շահագրգիռ այլ անդամ-երկրների մասնակցել է նաեւ Հայաստանը, հայտնում են արտգործնախարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG