Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանի փոխանցմամբ` Քոչարյանը դեկտեմբերի 17-18-ը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցել է «ԱՖԿ Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին, ինչից հետո հանդիպել է Ռուսաստանի վարչապետին:

Սողոմոնյանը չմանրամասնեց Պուտինի հետ Քոչարյանի հանդիպման ժամանակ քննարկված հարցերը:

Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ է, կորպորացիայի անկախ տնօրեն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG