Մատչելիության հղումներ

ԱԺ-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում` նաեւ Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը


Այսօր ժամը 12:00-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան: Համապատասխան որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մի քանի տասնյակ օրինագծերի քննարկումը առաջին, երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ, ինչպես նաեւ «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG