Մատչելիության հղումներ

Շփման գծի հերթական մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մոնիտորինգը իրականացրել են ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Ղարաբաղի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG