Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Թուրքմենստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ:

Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո նախատեսված է նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG