Մատչելիության հղումներ

Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում


Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ այժմ 517 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 59-րդ տեղը:

Աշնանը ունեցած հաջող ելույթներից հետո Հայաստանը ՖԻՖԱ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշայում աղյուսակում զբաղեցնում էր 60-րդ տեղը` նախորդ ամսվա համեմատ բարձրանալով միանգամից 45 տեղով:

Ինչպես եւ հոկտեմբերին, նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում եւս Հայաստանը առաջ է անցել իր հարեւաններ Իրանից (66-րդ տեղ), Վրաստանից (78-րդ տեղ) եւ Ադրբեջանից (90-րդ տեղ): Ավանդաբար ուժեղ ազգային հավաքականներ ունեցող Բելգիան եւ Լեհաստանը նոյեմբերի աղյուսակում նույնպես հաջորդում են Հայաստանին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 62-րդ եւ 71-րդ հորիզոնականները:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Նիդերլանդները եւ Բրազիլիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG