Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը եկող շաբաթ կայցելի Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են հայ - ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաեւ Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG