Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` աշխատանքային այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի, Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների եւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ։