ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում լրագրողի նկատմամբ բռնության նոր փաստի կապակցությամբ:
«Ժուկովսկիե վեստի» օրաթերթի թղթակից Անատոլի Ադամչուկը երեկ հարձակման է ենթարկվել երկու անհայտ անձանց կողմից եւ գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Նոր հարձակումը, որ տեղի ունեցավ «Կոմերսանտ»-ի թղթակից Օլեգ Կաշինի նկատմամբ դաժան հարձակումից դեռ 48 ժամ էլ չանցած, եւս մեկ ապացույց է, որ անպատժելիությունը նոր բռնությունների է հանգեցնում», - ԵԱՀԿ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ասել է Միյատովիչը եւ ռուսաստանցի իրավապահներին կոչ արել բացահայտել լրագրողների նկատմամբ այս եւ բոլոր մյուս բռնությունների դեպքերը:
Ադամչուկի գործընկերները ենթադրում են, որ լրագրողի նկատմամբ հարձակումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ:
Միյատովիչը երեկ նաեւ նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին` դատապարտելով լրագրող Օլեգ Կաշինի նկատմամբ հարձակումը եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով շուտափույթ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին: