Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը երեկ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Զեբարին ողջունել է Իրաքում դեսպանություն բացելու մասին Հայաստանի որոշումը եւ ասել է, որ Իրաքն իր կողմից քայլեր կձեռնարկի Հայաստանում մոտ ապագայում դեսպանություն բացելու ուղղությամբ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներին` հանդիպման մասնակիցները կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություններ կստեղծի ավելի արդյունավետ համագործակցել եւ ընդլայնել հարաբերությունները առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում:
Հոշիար Զեբարին իր ղեկավարած գերատեսչության աջակցությունն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում:
Մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր, Երեւանի մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանը Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով: