Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիկտոր Յանուկովիչին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

Հեռագրում, որի տեքստը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»:

Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG