Մատչելիության հղումներ

Համանախագահները Ալիեւի հետ կհանդիպեն Նախիջեւանում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպել Նախիջեւանում:

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղարը, այդ նպատակով միջնորդները այսօր Բաքվից մեկնել են Նախիջեւան, որտեղից էլ այնուհետեւ ժամանելու են Երեւան:

Երեկ Բաքվում Մինսկի խմբի միջնորդները ավելի քան երեք ժամանոց հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ:

Այսօր Երեւանում նախատեսված են համանախագահների հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, իսկ վաղը միջնորդները կմեկնեն Ստեփանակերտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG