Մատչելիության հղումներ

Կոբզոն. «Լուժկովը մտադիր է դիմել դատարան»


Լուրի Լուժկովը «վճռականորեն տրամադրված է» իրեն Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշումը բողոքարկել դատարանում: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը այսօր հայտնել է Պետդումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, ով Լուժկովի մտերիմ բարեկամն է:

«Լուժկովը երեկ ինձ ասաց, որ պատրաստվում է նախագահի որոշումը բողոքարկել դատարանում: Նա վճռականորեն էր տրամադրված: Նա չէր ասում, թե երբ է պատրաստվում դա անել, բայց, կարծում եմ, նա կարող է դա արդեն արած լինել», - ասել է Կոբզոնը:

Լուժկովը կարող է նախագահի որոշումը բողոքարկել միայն Ռուսաստանի գերագույն դատարանում, որտեղից «Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ առայժմ նման գանգատ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG