Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ապահովել է Պակիստանում անհետաձգելի օգնության համար անհրաժեշտ գումարի կեսը


Ինչպես այսօր հայտարարել է ՄԱԿ-ը, համաշխարհային հանրությունը արդեն տրամադրել է Պակիստանում ջրհեղեղներից տուժածների անհետաձգելի օգնությունը ապահովելու համար անհրաժեշտ 169 միլիոն դոլարի գրեթե կեսը:

Պակիստանում ՄԱԿ-ի խոսնակ Մաուրիցիո Ջիլիանոն ասել է, որ օրեր շարունակ անցկացված լոբբիստական աշխատանքի արդյունքում դոնորները սկսել են պատկերացնել աղետի իրական մասշտաբները:

Ջրհեղեղները 1600 մարդու կյանք են խլել:

Համաշխարհային հանրությունը քննադատության է ենթարկվել անմիջապես չարձագանքելու համար: Դոնորներից ոմանք ձեռնպահ էին մնում աջակցելուց` պատճառաբանելով Պակիստանի իշխանությունների շրջանում տարածված կոռուպցիան ու մտավախությունը, որ միջոցները կարող են հայտնվել իսլամիստների ձեռքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG