Մատչելիության հղումներ

Իրանահայ լեռնագնացները Արարատի գագաթին ծածանել են Հայաստանի դրոշը


Մի խումբ իրանահայ երիտասարդներ հուլիսի 18-ին բարձրացել են Արարատ լեռան գագաթը եւ այնտեղ` ծովի մակերեւույթից 5137 մետր բարձրության վրա, ծածանել Հայաստանի պետական դրոշը:

Ինչպես ասված է թեհրանահայ լրագրող Վարդան Դավթյանից այսօր ստացված հաղորդագրությունում, լեռնագնացների խումբը բաղկացած էր 14 հոգուց, որոնցից 7-ը` հայ, 7-ը` պարսիկ երիտասարդներ էին:

Իրանահայ երիտասարդները ցանկացել են, մասնավորապես, Արարատի գագաթին նշել Հայ հեղափոխական դաշնակցության 120-ամյակը, եւ այդ իսկ պատճառով, Հայաստանի եռագույնից բացի, ծածանել են նաեւ Դաշնակցության դրոշը:

Նրանք այցելել են նաեւ Վան քաղաքը, Վանա լիճը Ախթամար կղզին, Սուրբ Խաչ մատուռը եւ այլ տեսարժան վայրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG