Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը այցելում է Ադրբեջան


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պաշտոնական այց է կատարում Ադրբեջան։

Այդ այցելությունը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար, ասել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների տան նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, ով այսօր Մինսկում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովին։

Լուկաշենկոյի այցելության ընթացքում Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ մի շարք երկկողմ պայմանագրեր են ստորագրվելու։ Դրանք այսօր քննարկվել են Բաքվում անցկացված` երկու երկրների համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG