Մատչելիության հղումներ

Վախճանվել է աշխարհահռչակ ռոք երգիչ Դիոն


«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ առավոտյան Լոս Անջելեսում ստամոքսի քաղցկեղից մահացել է 67-ամյա ռոք երգիչ Ռոնի Ջեյմս Դիոն։

Երգչի կինը` Վենդի Դիոն, ով նաեւ նրա մենեջերն էր, հայտնել է, որ երեկվանից ամբողջ աշխարհից ցավակցական ուղերձներ է ստանում։

Խռպոտ ձայնով հայտնի Ռոնի Ջեյմս Դիոն ոչ միայն երգել, այլեւ երգերի տեքստեր է գրել, նա նաեւ մի շարք հայտնի հիթերի երաժշտության հեղինակ էր։

1986 թվականին երգիչը կազմակերպել է բարեգործական համերգ իր բարեկամ ռոք աստղերի մասնակցությամբ եւ շահույթը փոխանցել Աֆրիկայի սովյալներին օգնող հիմնադրամի հաշվեհամարին։

Դիոն ժամանակին Black Sabbath-ում փոխարինել է Օզի Օզբորնին, հետո միացել է Deep Purple խմբի կիթառահար Ռիչի Բլեքմորի ստեղծած Rainbow-ին, ժամանակ առ ժամանակ հանդես է եկել որպես մեներգիչ, իսկ վերջին տարիներին երգել է Heven and Hell խմբում, որը ստեղծել է Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին։

Դիոն անցյալ տարվա ամռանն էր հայտնել, որ բժիշկներն իր ստամոքսում չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Նա բուժվել էր Հյուսթոնի հիվանդանոցում, վիրահատությունից հետո քիմիոթերապիայի մի քանի կուրս անցել եւ, ըստ մտերիմների, հավատում էր, որ մոտ ապագայում անպայման կվերադառնա բեմ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG