Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը մեկնում է Սիրիա, Թուրքիա


Այսօր մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շրջագայությունը դեպի Սիրիա եւ Թուրքիա։

Դամասկոսում Մեդվեդեւը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Երկու նախագահները քննարկելու են երկկողմ տնտեսական հարաբերությունները, համագործակցությանը ռազմա-տեխնիկական ոլորտում, անդրադառնալու են Մերձավոր Արեւելքի խաղաղ բանակցային գործընթացին։

Երեքշաբթի երեկոյան Մեդվեդեւը Սիրիայից մեկնելու է Թուրքիա։

Դմիտրի Մեդվեդեւի այցի նախօրեին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույց է տվել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջին։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ «Ռուսաստանը, իբրեւ տարածաշրջանի երկիր, ունակ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր ավանդը բերել, քանի որ Մինսկի խմբի միջնորդ հանդիսացող երեք համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է տարածաշրջանի երկիր»:

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի կարծիքով` Մեդվեդեւի այցի շրջանակներում Անկարայում քննարկվելու է նաեւ Ղարաբաղի հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG