Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հայերեն երգ է ունկնդրել


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը թուրք բանաստեղծ եւ մտածող Յունուս Էմրեի հիշատակին Էսքեշեհիրում կայացած միջոցառման ժամանակ ունկնդրել է հայերեն «Սարի աղջիկ» երգը` Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբի կատարմամբ:

Ինչպես տեղեկացնում է 1news.az ադրբեջանական գործակալությունը` վկայակոչելով թուրքական Beyezgazete պարբերականի հաղորդագրությունը, երգը լսելուց հետո Թուրքիայի նախագահը մեջբերել է Էմրեի խոսքերը. - «Սիրելու համար պետք է սիրված լինել»:

Հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» եւ թուրքական ու ադրբեջանական «Սարը գյալին» («Նորահարս») երգերի երաժշտությունը համընկնում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG