Մատչելիության հղումներ

Բակիեւը առաջին հրապարակային ելույթն է ունեցել արյունալի իրադարձություններից հետո


Փախուստի մեջ գտնվող` Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր առաջին հրապարակային ելույթն է ունեցել անցած շաբաթվա արյունալի իրադարձություններից հետո` ընդդիմությանը մեղադրելով իշխանությունը ուժով զավթելու մեջ եւ եւս մեկ անգամ պնդելով, որ հրաժարական չի տալու:

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ` երկրի հարավում գտնվող Թեյիթ բնակավայրում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ Բակիեւը հայտարարել է, թե իրեն ձերբակալելու կամ սպանելու որեւէ փորձ կհանգեցնի արյունահեղության:

Նա իր կողմնակիցներին կոչ է արել վաղվանից ցույցեր սկսել Ջալալաբադ քաղաքում եւ հարավային այլ բնակավայրերում:

Ջալալաբադի քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ չի պատրաստվում խոչընդոտել սպասվող ցույցերը:

Կուրմանբեկ Բակիեւը ՄԱԿ-ին խնդրել է խաղաղապահներ ուղարկել` երկրում կարգուկանոնը վերականգնելու համար, ինչպես նաեւ անկախ հանձնաժողով ստեղծել` հետաքննելու համար ապրիլի 7-ի արյունալի իրադարձությունները, որոնց հետեւանքով առնվազն 81 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG