Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը որոշ ժամանակ չի օգտվի «Մանաս» ռազմակայանից


Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարությունը որոշել է ժամանակավորապես չօգտվել Ղրղըզստանում տեղակայված «Մանաս» ռազմակայանից՝ երկրում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, 2001 թվականին ստեղծված կայանը ամերիկյան ուժերը օգտագործում էին դեպի Աֆղանստան եւ Աֆղանստանից զինվորականներ տեղափոխելու համար։ Այսուհետ այդ նպատակով, «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան հրամանատարությունը կօգտագործի Քուվեյթի տարածքը։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG