Մատչելիության հղումներ

Բիշքեկում զոհերի թիվը հասել է 79-ի


Ղրղըզստանի մայրաքաղաքում անցած շաբաթ սկսված անկարգությունների զոհերի թիվը հասել է 79-ի:

Ղրղըզստանի ընդդիմության ձեւավորած ժամանակավար կառավարության առողջապահության նախարարի տեղեկացմամբ, անցած գիշեր հիվանդանոցներում մահացել են վիրավորներից 3-ը:

Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ Ղրղըզստանի նոր իշխանությունները պատրաստում են փաստաթուղթ, որը կփոխարինի Սահմանադրությանը եւ թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:

Ավելի վաղ ժամանակավոր կառավարության անդամները հայտարարում էին, թե երաշխավորում են Բակիեւի անվտանգությունը՝ եթե վերջինս վայր դնի լիազորությունները:

Ռուսաստանյան ամսագրերից մեկին տված հարցազրույցում Բակիեւն ասել է, թե պատրաստ է քննարկել իր հրաժարականի հարցը, սակայն նոր իշխանությունները իր հետ կապ չեն հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG