Մատչելիության հղումներ

Էրդողանը դեռեւս որոշում չի կայացրել Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեռեւս որոշում չի կայացրել ապրիլի 12-13-ը Վաշինգտոն մեկնելու վերաբերյալ: Այդ մասին, ըստ թուրքական հանրային հեռուստաընկերության, երեկ հայտարարել է կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը եւ ընդգծել, որ Էրդողանը դեռեւս խորհրդակցություններ է անցկացնում նախագահ Բարաք Օբամայի ուղարկած` միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու շուրջ։

Եվս մեկ անգամ քննադատելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւը` Չիչեքը հայտարարել է. - «Թուրքիան արժանի չէր նման վերաբերմունքի, թուրք - ամերիկյան հարաբերությունները սերտ ու բարեկամական են եղել, եւ կողմերը մշտապես հայտարարել են դրանք խորացնելու ցանկության մասին»։

Անդրադառնալով Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին` Թուրքիայի կառավարության խոսնակն ասել է. - «Անկարան իր ստորագրությունն է դրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող արձանագրությունների տակ, սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ այդ արձանագրություններով ամրագրված դրույթների իրագործումը կախված չէ միայն մեկ կողմի ջանքերից։ Երկու կողմերն էլ պետք է ստանձնեն իրենց պարտավորությունները, ինչից հետո միայն հնարավոր է կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG