Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում ձեւավորել նոր քաղաքական կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով


«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում կոչ է անում Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին` գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով:

Նման կենտրոնի ձեւավորման անհրաժեշտությունը ընդդիմադիր կուսակցությունը հիմնավորում է «հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներով եւ առկա սպառնալիքներով»` ստեղծված իրավիճակը գնահատելով որպես «Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG