Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատարանը հեղաշրջման փորձի մեղադրանք է առաջադրել 7 բարձրաստիճան զինվորականների


Թուրքական դատարանը 7 բարձրաստիճան զինվորականների պաշտոնապես մեղադրանք է առաջադրել մի քանի տարի առաջ հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Ստամբուլի դատարանի որոշմամբ զինվորականների նկատմամբ կալանք է սահմանվել:

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` կալանվածներից չորսը ծովակալներ են, որոնցից երկուսը` գործող, երկուսը` պաշտոնաթող, մեկը պաշտոնաթող բրիգադի գեներալ է, եւս երկուսը` պաշտոնաթող գնդապետներ:

2003 թվականին հեղաշրջում ծրագրելու կասկածանքով երկուշաբթի օրը Թուրքիայում ձերբակալվել է շուրջ հինգ տասնյակ մարդ, այդ թվում` առնվազն մեկեւկես տասնյակ գործող եւ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG