Հաջորդ ամիս Հարավային Կովկաս է այցելելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի բարձրաստիճան պատվիրակությունը` Վեհաժողովի ներկայիս նախագահ Ժոաո Սուարեսի եւ Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, նախկին նախագահ Գորան Լենմարկերի գլխավորությամբ:
Մարտի 9-10-ը պատվիրակությունը կայցելի Վրաստան, մարտի 10-13-ը` Հայաստան, եւ մարտի 13-16-ը` Ադրբեջան:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` այցի շրջանակներում քննարկվելիք հիմնական թեմաներն են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ իրավիճակը 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո:
Սա Վեհաժողովի նախագահ ընտրվելուց հետո Սուարեսի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան: