Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները սուննի զինյալների առաջնորդի են ձերբակալել


Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են սուննի մահմեդականների «Ջունդալլահ» զինյալ խմբավորման առաջնորդ Աբդուլմալիք Ռիգիին: Իրանի պետական հեռուստատեսությունը, վկայակոչելով ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարին, տեղեկացնում է, որ Ռիգին ձերբակալվել է արտասահմանում:

«Ջունդալլահ» («Ալլահի զինվորներ») խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել վերջին տարիներին Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած մի շարք ռմբահարումների համար, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Խմբավորման առաջնորդը Իրանի շիա ղեկավարությանը մեղադրում է սուննիների նկատմամբ խտրականության մեջ:

Իրանի իշխանությունները կասկածում են, որ «Ջունդալլահ»-ը կապեր ունի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ:

Իրանցի պաշտոնյաները նաեւ մեղադրում են Պակիստանին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային Իրանի կառավարությանը թուլացնելու նպատակով սուննի զինյալներին օգնելու մեջ, ինչը պաշտոնական Իսլամաբադը, Վաշինգտոնը եւ Լոնդոնը հերքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG