Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը «լուրջ չի ընդունում» Ահմադինեջադի պնդումները ուրանի հարստացման ոլորտում նշանակալից առաջընթացի մասին


Պաշտոնական Վաշինգտոնը հակադարձել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությանը հաջողվել է բարձր հարստացվածության ուրան ստանալ եւ Իրանն այժմ միջուկային տերություն է։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ չեն ընդունում այդ պնդումները։

«Ահմադինեջադի հայտարարությունները առավելապես քաղաքական բնույթ են կրում եւ գիտության հետ որեւէ կապ չունեն», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG