Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իրանն այժմ «միջուկային» տերություն է»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր հայտարարել է, որ իր երկիրը կարողացել է բարձր հարստացվածության ուրան ստանալ։ 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարելիցին նվիրված տոնական արարողությանը, դիմելով հավաքված հարյուր հազարավոր իրանցիներին, Ահմադինեջադը ասել է, թե Իրանն այժմ «միջուկային տերություն է», քանի որ իրանցի գիտնականներին հաջողվել է ստանալ 20 տոկոս հարստացվածության ուրանի առաջին խմբաքանակը։

Ուրանի հարստացումն անհրաժեշտ է միջուկային վառելիք ստանալու համար, սակայն նույն այդ հումքը օգտագործվում է նաեւ միջուկային զենքերի ստեղծման նպատակով։ Միջազգային հանրությունը բազմիցս կասկածներ է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրը առաջին հերթին նպատակ ունի զենք ստեղծել, երկրի նկատմամբ նախապատրաստվում են նոր, խստացված պատժամիջոցներ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG