Մատչելիության հղումներ

Յուլիա Տիմոշենկոն չի ճանաչում Յանուկովիչի հաղթանակի լեգիտիմությունը


Կիրակի օրը Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածուն՝ երկրի գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հանդես է եկել ընտրություններից հետո իր առաջին հրապարակային հայտարարությամբ։

«Այսպիսի ընտրություններով ես երբեք չեմ ճանաչի Յանուկովիչի հաղթանակի լեգիտիմությունը», - հայտարարել է Տիմոշենկոն՝ իր փաստաբանների առջեւ խնդիր դնելով դատական կարգով վիճարկել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է անցկացված ընտրությունների քվեների 99.53 տոկոսը։ Ըստ այդմ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը ստացել է ձայների 48.82 տոկոսը, իսկ «նարնջագույն հեղափոխության» առաջնորդներից, գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն` 45.60%-ը։ Երկուսին դեմ են քվեարկել ընտրողների 4.37%-ը։ Այս պահի դրությամբ հայտնի չեն քվեների ընդամենը 0.47 տոկոսի տվյալները, իսկ թեկնածուների միջեւ տարբերությունը կազմում է 3.22 տոկոս։ Այսպիսով` Տիմոշենկոն այլեւս հնարավորություն չունի հասնելու Յանուկովիչին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG