Մատչելիության հղումներ

Ռումինիայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները


Ռումինիայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Տրայան Բասեսկուի վերընտրության օրինականությունը` մերժելով նախագահական ընտրություններում Բասեսկուի հիմնական մրցակցի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Միրչեա Ջոանայի հայցը:

Ջոանան պնդում էր, թե ընտրությունները անցել են կեղծիքներով, եւ պահանջում էր անցկացնել նոր ընտրություններ:

Նախագահական ընտրությունների երկու փուլերը Ռումինիայում անցկացվել են, համապատասխանաբար, նոյեմբերի 22-ին եւ դեկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG