Մատչելիության հղումներ

Կայացավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը դեկտեմբերի 11-ին այցելել են Բաքու, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են Մյունխենում նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցություններում բարձրացված հարցերի մանրամասները։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, որպես քննարկումների հաջորդ քայլ միջնորդները պատրաստվում են հունվարի սկզբին այցելել Երեւան։

«Այս այցելությունները ճանապարհ կհարթեն երկու նախագահների միջեւ 2010 թվականին կայանալիք հետագա հանդիպումների համար, որոնց արդյունքում վերջնական տեսքի կբերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG