Մատչելիության հղումներ

Գերեզմանագողերը առեւանգել են Կիպրոսի նախկին նախագահի դին


Անհայտ անձինք անցած գիշեր փորել են Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի գերեզմանը եւ առեւանգել նրա դին:

Կիպրոսի պետական հեռուստատեսությունը այս լուրը հաղորդել է` ընդհատելով ծրագիրը:

Պապադոպուլոսի աջ-կենտրոնամետ DIKO կուսակցության ներկայիս ղեկավար Մարիոս Գարոյանը դատապարտել է տեղի ունեցածը` որակելով այն «գարշելի եւ ահավոր ոճրագործություն»:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է անցկացնում:

Պապադոպուլոսը Կիպրոսի ղեկավարն էր 2003 թվականից մինչեւ 2008 թվականը:

Տասոս Պապադոպուլոսը վախճանվել է անցած տարվա դեկտեմբերին: Նրա մարմինն ամփոփված էր մայրաքաղաք Նիկոսիայի գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG