Կյանքի 51-րդ տարում մահացել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը: Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Գրիգոր Ղոնջեյանը մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ էր, աշխատել է տարբեր բանկերում, ապահովագրական ընկերություններում, զբաղվել գիտական եւ դասախոսական գործունեությամբ:
2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ:
2007 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ին` Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Եղել է Կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչը միջկառավարական՝ Հայ - ռուսական, Հայ - ուկրաինական, Հայ - լիբանանյան, Էներգախնայողության հանձնաժողովներում, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում, նախագահել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: