Մատչելիության հղումներ

Թուրքական ատոմակայանի կառուցման մրցույթի արդյունքը կարող է չեղյալ հայտարարվել


Թուրքիայում կառուցվելիք առաջին ատոմակայանի շինարարության համար անցկացված տենդերի արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել: Թուրքական NTV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը։

Ըստ Թաներ Յիլդիզի` «նախարարությունն այս պահին նպատակահարմար չի գտնում կառավարության հաստատմանը ներկայացնել ռուս-թուրքական համատեղ կոնսորցիումի` ատոմակայանի կառուցման հայտը»։

Ատոմակայանի կառուցման մրցույթում 2008-ին հաղթող էր ճանաչվել թուրք-ռուսական կոնսորցիումը, որը միակ հայտ ներկայացնողն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG