Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Ներկայումս Թուրքիայի հետ ավելի շատ տարաձայնություններ ունենք, քան համաձայնություն»


«Ներկայումս Թուրքիայի հետ տարբեր հարցերի շուրջ ավելի շատ տարաձայնություններ ունենք, քան համաձայնություն», - ըստ «Հյուրիեթ»-ի` Անկարայում հայտարարել է անցած շաբաթ Թուրքիա այցելած ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Միացյալ Նահանգները ամենից շատն է աջակցել հայ - թուրքական հաշտեցմանը եւ ցանկանում է տեսնել արձանագրությունները ստորագրված եւ սահմանները բացված: Սակայն Թուրքիայի ձգտումը` կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը արձանագրությունների ստորագրումից առաջ, սխալ է: Մենք չենք կապում այդ երկու հարցերը, Թուրքիան եւ Հայաստանը շատ կարեւոր առաջընթաց են արձանագրում, որը չպետք է կապվի որեւէ այլ խնդրի հետ», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG