Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Թուրքիայի նախագահին ազգային տոնի եւ ծննդյան օրվա առթիվ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին այսօր Թուրքիայում նշվող ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Մեդվեդեւի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Այս տարվա փետրվարին Ռուսաստանյան Դաշնություն Ձեր կատարած պետական այցի ընթացքում մեր զրույցները Ձեզ հետ լավ ազդակ հաղորդեցին ռուս - թուրքական հարաբերությունների առաջխաղացմանը բազմապլան համագործակցության մակարդակ: Համոզված եմ, որ մեր միջեւ հաստատված բաց եւ անկեղծ երկխոսությունը հետագայում եւս կնպաստի ամենատարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի նկատմամբ դիրքորոշումների մերձեցմանը եւ ընդհանուր մոտեցումների մշակմանը»:

Մեդվեդեւը թուրք պաշտոնակցին շնորհավորել է նաեւ ծննդյան օրվա կապակցությամբ, որը, ինչպես նշված է Ռուսաստանի նախագահի ուղերձում, «խորհրդանշական կերպով համընկնում է Հանրապետության ծննդյան օրվան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG